Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

18 հոկ 2021 15:47

Տեսանյութ. Սպանություն.20-ամյա երիտասարդը մահակով խփել է 30-ամյա տղամարդու գլխին, ապա դանակով՝ կրծքավանդակին

Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը «Արտաշատ» բժշկական կենտրոնից ահազանգեցին ոստիկանության Արտաշատի բաժին՝ հայտնելու, որ դանակահարված երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, որը, գիտակցության չգալով՝ մահացել է։ Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը պարզեց ինքնությունը. 30-ամյա տղամարդը Դալար գյուղի բնակիչ էր ու հիվանդանոց էր տեղափոխվել հենց Դալարից։



Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, գյուղ մեկնած քրեական հետախույզները, համագործակցելով Արարատի մարզային վարչության ու Մասիսի բաժնի ծառայողների հետ, օպերատիվ միջոցառումներով պարզեցին հետևյալը։

Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի էր ունեցել գյուղի Սաղաթելյան փողոցում, որտեղ նախ վեճ էր եղել։ Այդ ընթացքում մասնակիցներից մեկը մահակով խփել էր 30-ամյա տղամարդու գլխին, ապա դանակով՝ կրծքավանդակին։ 20-ամյա կասկածվողը, որը նույնպես Դալարի բնակիչ է, կարճ ժամանակում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Իրավապահները հայտնաբերել են հանցագործության գործիքներից մահակը, ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր