Պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է          Մոսկվան հաստատում է իր պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու «Թրամփի ուղու» հնարավոր միացման տարբերակները       Բանակցությունների բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, Թրամփը դիմել է Պուտինին՝ խնդրելով մինչև փետրվարի 1-ը զերծ մնալ Կիևին հարվшծներ հասցնելուց    

19 հոկ 2021 11:15

2-րդ համաշխարհային պատերազմում հաղթած «մի բուռ» երկրները չպետք է որոշեն աշխարհի ճակատագիրը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մարդկության ճակատագիրը չպետք է թողնել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած «մի բուռ» երկրների ողորմածությանը, հաղորդում է Անատոլիական լրատվական գործակալությունը:


Խոսելով գլոբալ համակարգում առկա անհավասարությունների մասին՝ Էրդողանն ընդգծել է, որ «աշխարհը հինգից ավելին է», այսինքն՝ ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ հինգ երկրից, որոնք դրա կազմ են մտել որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթողներ:


«Մարդկության ճակատագիրը չի կարող թողնվել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած մի բուռ երկրների ողորմածությանը,- ասել է թուրք առաջնորդը՝ ելույթ ունենալով Անգոլայի խորհրդարանում այդ երկիր կատարած այցի ժամանակ:- Մինչ աշխարհը եւ մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտները փոխվում են, իսկ դիվանագիտությունը, առեւտուրը եւ միջազգային հարաբերությունները կտրուկ փոխակերպումների են ենթարկվում, անհնարին է, որպեսզի գլոբալ անվտանգության ճարտարապետությունը մնա նույնը»,- հավելել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր