Հունիսի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ միջնորդելով թույլ տալ քրեական հետապնդում հարուցել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ       Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում    

19 հոկ 2021 11:32

Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակը նաև իսրայելական տեխնոլոգիայի հաղթանակն էր․ առանց թաքցնելու հայտարարում է նաև Ալիևը

Բաքվի կառավարության սիոնիստ խորհրդական Արիե Գութը մեծ գոհունակություն է հայտնել իսրայելական Harop անօդաչուի հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարվելու կապակցությամբ: Այս մասին գրում է իրանական Pars Today-ը։


«Ես շատ ուրախ էի, որ Իլհամ Ալիևը լուսանկարվեց Harop հետ: Այս քայլի ուղերձն այն էր, որ անկախ բոլոր հայտարարություններից, Բաքվի ու Իսրայելի հարաբերությունները շարունակվելու են»,- Ալիևի մանկական քայլի մասին ադրբեջանական «Լաֆ» հեռուստաալիքին ասել է Արիե Գութը:


Նա նշել է, թե չի կարող խոսել ռազմական հարցերի մասին, որովհետեւ դրա իրավունքը չունի, իսկ ինչ վերաբերում է քաղաքական հարաբերություններին՝ այդ հարաբերությունները կշարունակվեն, և Իսրայելում կբացվի Ադրբեջանի  դեսպանությունը:


Բաքվի կառավարության սիոնիստ խորհրդականը հայտարարել է, որ Ղարաբաղյան պատերազմում  առանց Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական ներկայության անկարող ու անօգնական կլիներ, հավելելով. «Եթե ​​մի կողմից այս պատերազմում հաղթանակը  Ադրբեջանի  սպաներինն էր, ապա մյուս կողմից իսրայելական տեխնոլոգիայի հաղթանակն էր: Այդ մասին անթաքույց  հայտարարում է նաև Ադրբեջանի նախագահը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր