Թաթուլ Հակոբյանն ահազանգում է՝ սպառնում են իրեն կյանքից զրկել.Ոհմակային այս արշավն ուղղորդվում է Հայաստանից և ԱՄՆ հայկական շրջանակներից          Կրակը 5-7 մետրից է արձակվել, ինչը նշանակում է, որ տեղի է ունեցել դիվերսիոն գործողություն.Ժամանակը մեր դեմ է աշխատում       Հայկական բանակի գործողությունների արդյունքում ադրբեջանցի զինծառայող է ոչնչացվել    

19 հոկ 2021 15:40

ՀՀ անվտանգությանը սպառնալու դեպքում ՀՕՊ միջոցները կկիրառվեն ՀՀ կառավարության որոշմամբ. 20 տարի չգործող կարգը հստակեցվում է

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց կառավարության ներկայացրած՝ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
«Հակաօդային պաշտպանության զորքերն իրավասու են, ՀՀ անվտանգությանը սպառնալու դեպքում կամ ՀՀ նկատմամբ թշնամական որևէ գործողություն կատարելիս, ուղեկցել և ստիպել ՀՀ օդային տարածքում գտնվող օդանավին կամ այլ թռչող սարքի վայրէջք կատարել ՀՀ օդանավակայաններում կամ համապատասխան այլ տարածքում: Իսկ եթե օդանավը կամ այլ թռչող սարքը շարունակում է նշված գործողությունները, հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները ոչնչացնում են նշված օդանավը կամ այլ թռչող սարքը»,- առաջարկվող նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը` հավելելով, որ որպեսզի օրենքի այդ կարգավորումը գործի, հարկավոր է հստակեցնել, թե ինչ կարգով է կատարվելու այդ գործողությունը։
Նման կարգավորում «Պետական սահմանի մասին» օրենքում մինչև հիմա չկա։
«Կարգ սահմանված չէ, թե նման իրավիճակներում պետական կառավարման որ մարմինները պետք է իրար հետ աշխատեն։ Օրինակ` ԱԻՆ–ը, ՊՆ–ն պիտի իրար հետ համագործակցեն, ով պիտի հրաման տա, որքան ժամանակում պետք է տվյալ գործողությունները կատարվեն և այլն։ Օրենքի փոփոխությամբ կառավարությանը լիազորվում է, որպեսզի կարգ մշակի` այդ ընթացակարգերն ավելի հստակեցնելու համար»,– հայտնեց Սարգսյանը։
Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը պարզաբանեց, որ 2001թ-ին ընդունված օրենքում արդեն 20 տարի է, ինչ նման իրավական բացթողում կա։
«Սա ուղղակի իրավական բացթողում է եղել, և չի սահմանվել, որ կառավարությունը լիազորություն ունի հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման կարգ սահմանել։ Պետք է օրենքում փոփոխություն կատարել և լիազորել կառավարությանը, որ այդ կարգը սահմանի, թե ինչ զինատեսակներ են կիրառվելու, ինչպես և ինչ կարգով»,- ասաց նա։
Քննարկման ավարտին «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ ներկայացված նախագծի հետ կապված ընդդիմությւնը հարցեր հիմնականում չունի, բայց, հաշվի առնելով, որ պաշտպանության փոխնախարարը հստակ պատասխաններ չտվեց ՀՀ սահմանների ներկա վիճակին վերաբերող իրենց հարցերին, իրենք նախագծի քվեարկությանը չեն մասնակցի։
Նախագիծը միայն մեծամասնության քվեարկությամբ ստացավ դրական եզրակացություն և առաջիկայում կներկայացվի ԱԺ լիագումար նիստում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր