Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանի կալանքը փոխվեց տնային կալանքի          «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է       Թող երգչախմբեր ու նվագախմբեր հրավիրեն, պետական միջոցառումների ժամանակ օրհներգի պարտադիր կենդանի կատարման համար    

19 հոկ 2021 16:00

Կրեմլը պատասխանել է «մի բուռ» երկրների դեմ ուղղված Էրդողանի հայտարարությանը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ անհրաժեշտ է բնօրինակում ծանոթանալ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած «մի բուռ» երկրների դեմ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:


«Ես չտեսա այն ենթատեքստը, որում ասվում է այս արտահայտությունը, ես ինքս չեմ կարդացել այն, ես դա տեսել եմ միայն լրատվամիջոցների վերապատման մեջ»,-ասել է նա։


Պետդումայում եւս պատասխանել են Էրդողանի խոսքերին՝ նշելով, որ Թուրքիան ցանկանում է վերադարձնել անցած դարում իր կորսված ազդեցությունը։


Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն իրավունք չունի որոշելու մարդկության ճակատագիրը: Նա ընդգծել է, որ մարդկության ճակատագիրը չպետք է «թողնել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակած մի բուռ երկրների ողորմությանը»:    


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր