Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

20 հոկ 2021 15:30

Թաքնված տղաներին սպանել, շան ժնջիլով վզները փաթաթել, մեզ են տվել և այս բոլորը լրագրոնների պատճառով. Փաշինյանի օգնականը մեղադրում է լրագրողներին.

Կառավարությունում ընդունել են գերեվարված և անհետ կորած զինծառայողների մի քանի ծնողի։ Նրանց հետ հանդիպումը կազմակերպել էր Նիկոլ Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանը։


Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ տեղեկություն չի հայտնի հանդիպումից ու գերիների վերադարձի գործընթացից՝ կրկին մեղադրելով լրագրողներին։


«Փորձը ցույց է տալիս, որ լրագրողների հետ շփման ժամանակ բազմաթիվ խոսքերից կառչում են։ Կան մարդիկ, որ շահ են հետապնդում և այդ խոսքերը ուղղում են թե կառավարության, թե ընդդիմության ու թե ծնողերի դեմ»։


Իսախանյանը վստահեցրեց՝ արդարության ու հայի կողմից է, բայց միաժամանակ մեղադրեց բազմաթիվ լրատվական կայքերին, որոնք տեղեկություն տրամադրելով իբրև խանգարում են անհետ կորածների վերադարձի գործընթացին ու որոնողական աշխատանքին։ Նույն այս խոսքերը որպես քարոզչություն կառավարությունում օգտագործում էին 11 ամիս առաջ՝ արգելելով հարազատներին բարձրաձայնելու խնդիրների մասին։


Փաշինյանի օգնականը հայտնեց միայն, որ գերիների վերադարձի հարցով միջգերատեսչական հանձնաժողով է գործում, բոլոր համապատասխան կառույցների ղեկավարները զբաղվում են։ Իսախանյանը այդպես էլ չպատասխանեց՝ արդյոք կառավարությունը տեղյակ էր, որ 5 գերի է վերադառնալու Երևան։


«Հանրությունը պետք է իմանա այնքան, ինչքանը թույլ կտան ծնողները, որ իրենց ընտանիքից վիշտը դուրս գա»։


Անհետ կորած զինծառայողների հարազատները մեկ տարի է՝ կառավարության դիմաց են հավաքվում ու տեղեկություն չունեն, թե որտեղ են իրենց որդիները, իսկ վարչապետի օգնականը հայտարարում է, որ հարցերին ցանկություն չունի պատասխանելու։


«Այլ ԶԼՄ-եր կան, որոնք շահարկում են ծնողների վիշտը։ Լրատվամիջոցների պատճառով ինքս ականատես եմ եղել, որ թաքնված երեխաներին գտել են, սպանել են և տվել են մեզ։ Անձամբ ես այնտեղ եմ եղել, անձամբ բերել են շան ջնջիլով վիզը փաթաթած, որովհետև ԶԼՄ-ները էդ ժամանակ ուզում էին ցույց տային, թե իրանք ինչքան ինֆորմացիայի են տիրապետում։ Էդ երեխաների ճակատագիրը ձեր համար ուղղակի հեռուստատեսային նորություն ա»։


ԶԼՄ ներկայացուցիչները Իսախանյանին ընդհատեցին՝ թույլ չտալով շարունակել ելույթը ու մեղադրել լրատվամիջոցներին ու նրանց գործունեությունը շփոթել ֆեյսբուքյան ինչ-որ ֆեյք օգտատիրոջ գրառման հետ։


Հավաքված ծնողները ևս ցանկություն չունեին խոսելու։ Հայտարարեցին, որ տվյալներ չեն կարող տրամադրել, որովհետև Ադրբեջանից իրենց երեխաներին կարող է «նեղել»։ Այսօր միայն պատասխան են ստացել, որ բանակցություններ են ընթանում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր