Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Տեսանյութ.Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

21 հոկ 2021 11:16

Ռուսաստանում կորոնավիրուսի «Դելտա» մանրէահիմքի AY.4.2 տարբերակի եզակի դեպքեր են հայտնաբերվել

Ռուսաստանում կորոնավիրուսի «Դելտա» մանրէահիմքի AY.4.2 տարբերակի եզակի դեպքեր են հայտնաբերվել: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնի Մարդու հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդների մշակման գիտական խմբի ղեկավար Կամիլ Խաֆիզովը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի գիտնականները հայտարարել էին «Դելտա» AY.4 նոր մանրէահիմքի տարածման մասին, որը կարող է 10-15%-ով ավելի վարակիչ լինել, քան արդեն հայտնի տարբերակը: Եթե այս տվյալները հաստատվեն, այն կարող է դառնալ կորոնավիրուսի ամենավարակիչ մուտացիան։
«Այո, «Դելտայի» AY.4.2 տարբերակի եզակի դեպքեր արդեն հայտնաբերվել են Ռուսաստանում։ Դա հայտնի է դարձել SARS-CoV-2 կորոնավիրուսի գենոմների սեկվենավորման արդյունքներից: Որոշ շրջանակներում նոր տարբերակն անվանում են «Դելտա պլյուս», բայց այդ նույն անվանումն ավելի վաղ օգտագործում էր նաև այլ տարբերակի համար, ուստի այժմ որոշակի շփոթություն է առաջացել», - պարզաբանել է Խաֆիզովը։
Նրա խոսքով` AY.4.2 տարբերակը «Դելտայի» բազմաթիվ ճյուղերից է: Թե որքանով է նոր տարբերակն ավելի վարակիչ, առայժմ դժվար է ասել, գիտնականներն ուսումնասիրում են այդ հարցը։
«ՌԴ-ում և աշխարհում դրա լայն տարածման հավանականությունը բավականին մեծ է։ Այս տարբերակը գնալով ավելի է տարածվում, բայց փորձագետները չեն համարում, որ հենց դա է տարբեր երկրներում մեծ թվով վարակվածության պատճառը», - ընդգծել է Խաֆիզովը։
Ռոսպոտրեբնադզորի ներկայացուցիչը չի բացառել, որ «Դելտայի» այս տեսակը կարող է հիվանդության լրացուցիչ աճ առաջացնել։ Նա ընդգծել է, որ դրա դեմ պայքարում կարող է օգնել միայն պատվաստումը, հատկապես այն մարդկանց շրջանում, որոնք Covid-19-ով չեն հիվանդացել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր