Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

21 հոկ 2021 18:00

ՌԴ-ն զենք է տալիս Ասադին Թուրքիայի դեմ պատերազմելու համար

Սիրիայում հրապարակված տեսանյութ է հրապարակվել, որում ՀՄՄ-2 զրահամեքենաներ են, որոնք շարժվում են դեպի այն տարածքները, որտեղ Թուրքիայից ռազմական գործողություն է սպասվում: Ըստ տեսանյութի՝ բոլոր ՀՄՄ-2-ները  «գերազանց» վիճակում են և, ենթադրաբար, Սիրիա են հասցվել Ռուսաստանից. գրում է ռուսական Insosmi պորտալը:

«Չէ՞ որ դրանք կարող էին տեղափոխվել ահաբեկչության դեմ պայքարի համար։ Սա, իհարկե, արդարացի հարց է, բայց ՀՄՄ-2-ի բնութագրերը շփոթեցնող են: Տեղեկություններ կան, որ 30 մմ տրամաչափի ՀՄՄ-2-ի հրանոթը արդյունավետ է մինչև 2,5 հազար մետր հեռավորության վրա գտնվող ուղղաթիռների դեմ և կարող է հակատանկային արկեր արձակել: Մեքենայի նախագծման մեջ այնքան տեխնոլոգիական լրացումներ կատարվեցին, որ կրճատվեց զինծառայողների թիվը, որոնց կարող էր այն տեղափոխել:

Երբ Թուրքիան հայտարարում է ռազմական գործողություն սկսելու մտադրության մասին, Ասադի ձեռքին եղած «նոր» զենքերն, անկասկած, Անկարային իրավունք են տալիս տալու «Ի՞նչ է պատահել, Մոսկվա՛» հարցը»,- գրում է պորտալը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր