Երբ ելույթ ունենամ և հնչի Քոչարյանի անունը, ասելու եմ՝ «կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը»          «Պատրոն Դավոյին» պատկանող ՍՊԸ-ն Հայաստանին մոտ 30 մլն դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրում       Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 2-ամյա երեխա է մահացել    

21 հոկ 2021 15:31

Իրավիճակը Մոսկվայում շարունակում է զարգանալ վատագույն սցենարով,նոր սահմանափակումներ են ընդունվել՝ «Քովիդ-19»-ի պատճառով

Մոսկվայում կորոնավիրուսի տարածման պատճառով հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային կլինեն: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:


«Իրավիճակը Մոսկվայում շարունակում է զարգանալ վատագույն սցենարով: Առաջիկա օրերին կհասնենք հիվանդացության պատմական բարձր ցուցանիշների»,- ասվում է քաղաքապետի կայքում:


Հաղորդվում է, որ դադարեցվում է առևտրի և ծառայությունների ոլորտի բոլոր ձեռնարկությունների աշխատանքը՝ բացառությամբ դեղատների, մթերքի և առաջին անհրաժեշտության իրեր վաճառող խանութների: Միևնույն ժամանակ առաքման ծառայությունը չի սահմանափակվում: Ռեստորաններն ու սրճարանները ևս կարող են առաքմամբ աշխատել:  


Դպրոցներում և մանկապարտեզներում արձակուրդ կհայտարարվի: Նախադպրոցական և այլ խմբակների աշխատանքը դադարեցվում է:


Զանգվածային միջոցառումներ հնարավոր կլինի իրականացնել միայն պետական իշխանության մարմինների թույլտվությամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր