Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

22 հոկ 2021 11:46

ԱՄՆ-ն փորձում է ձախողել «3+3» ձևաչափի գործարկումը՝փորձելով կանխել բանակցային մեխանիզմի գործարկումը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ակնկալում է «3 + 3» ձևաչափի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) վաղաժամ մեկնարկ, սակայն նշում է այս գործընթացին ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան երկրների միջամտության փորձերը:


«Մենք տեսնում ենք մի շարք արևմտյան պետությունների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի ցանկությունը՝ միջամտել որոշ գործընթացներին, այս նախաձեռնության անիվների մեջ փայտ դնել: Մեր կողմից առաջնորդվում ենք տարածաշրջանային «3+3» խորհրդատվական մեխանիզմի շուտափույթ գործարկումով՝ ի շահ դրա բոլոր մասնակիցների», - ՏԱՍՍ-ը մեջբերում է Զախարովայի այս խոսքերը։


Նա նշել է, որ ամերիկյան կողմը, փորձելով կանխել բանակցային մեխանիզմի գործարկումը, զբաղված է ապատեղեկատվությամբ՝ Մոսկվային վերագրելով այդ ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը։


Դիվանագետը հիշեցրել է, որ նման մեխանիզմ ստեղծելու գաղափարն առաջարկել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները:


«Ռուսաստանը աջակցել է այս նախաձեռնությանը։ Մենք ելնում ենք այն նախադրյալից, որ բազմակողմ տարածաշրջանային համագործակցության զարգացումը բացարձակապես համապատասխանում է այս ձևաչափի բոլոր մասնակիցների շահերին։ Եվ մեր կարծիքով, այս մեխանիզմի գործարկումը կնպաստի միջպետական հարաբերությունների նկատմամբ վստահության բարձրացմանը, առկա հակասությունների վերացմանը և տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային և հումանիտար ներուժի բացահայտմանը», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնյան:


Հիշեցնենք, որ այս ձևաչափին դեռևս կողմ չեն Հայաստանն ու Վրաստանը. Վրաստանը նշում է, որ չի լինի մի ձևաչափում, որում ներգրավված է նաև «օկուպանտ» Ռուսաստանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր