ՆԱՏՕ–ի հրահանգիչներն ադրբեջանցի զինվորականներին օդային գործողություններ են սովորեցնում          Պատվաստման սերտիֆիկատ կամ թեստի պատասխան չներկայացնելը կարող է հանգեցնել ընդհուպ աշխատանքից ազատման       Տեսանյութերն ապացուցում են՝ գերիների նկատմամբ այս վերաբերմունքը իշխանության քաղաքականությունն է    

22 հոկ 2021 14:33

Արմեն Գրիգորյանը քննադատել է Արման Թաթոյանին՝ նշելով, որ «երբևէ չի տեսել նրանից անաչառ հայտարարություն»

Կեցցե հեղափոխությունը՝ Ալլահու Ակբար։


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը rusarm.info-ի հետ հարցազրույցում քննադատել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝  նշելով, որ «երբևէ չի տեսել նրանից անաչառ հայտարարություն»։ Թաթոյանին կպնելը  Նիկոլի նկարը կախելու ժանրից է՝ միայն թե դուր գան շեֆին։ Արձանագրենք մի քանի փաստ.


2018թ. իշխանափոխությունից, իսկ այնուհետև՝ պատերազմից հետո Մարդու իրավունքների պաշտպանը և նրա գրասենյակը միակ աշխատող պետական կառույցն է եղել։ Եթե պետական կառույցները անեին Թաթոյանի աշխատանքի գոնե կեսը, մենք բոլորովին այլ իրավիճակում կլինեինք։ Եթե ԱԽՔ Արմեն Գրիգորյանը պատերազմի ընթացքում և դրանից հետո ՄԻՊ-ի նման առաջնորդվեր ոչ թե անձնական, այլ բացառապես ՀՀ շահերով, հիմա իրականությունը լրիվ այլ կլիներ։
ԱԽՔ-ը չթաքցվող ոգևորությամբ հայտարարում է, որ Թաթոյանի պաշտոնավարմանը մնացել է մի քանի ամիս։ Վստահ եմ, դա Թաթոյանին չի անհանգստացնում, նա վստահաբար գտնելու է իր արժանի տեղը։ Գրիգորյանը թող անհանգստանա, թե քանի ամիս է մնացել իրենց իշխանությանը։
Գրիգորյանին անհանգստացնում է, որ որոշ մարդիկ հանդես են գալիս «հակահեղափոխական դիրքերից», և Թաթոյանը նրանց շարքում է։
Այս մարդիկ մնացել են այլ իրականությունում։ Նրանց համար իշխանափոխության արդյունքում ձեռք բերած պաշտոններից այլ կարևոր արժեքներ չկան։ Ինչ հեղափոխություն-հակահեղափոխություն պրն. Գրիգորյան, երբ  այն քաղաքը, որտեղ երկու տարի առաջ ճոխ նշում էիր հարսանիքդ, այսօր Ադրբեջանի տիրապետության տակ է, այն սրահը, որտեղ հարսն ու փեսան և բարձրաստիճան հեղափոխական հյուրերը պարում էին, այսօր թուրքերն են խնջույք անում, Ղազանչեցոցում՝ շուտով նամազ են անելու՝ կեցցե հեղափոխությունը Ալլահու Ակբար։


Հասկանալու համար՝ ինչ է նշանակում Մարդու իրավունքների պաշտպան.  որպես առաջին քայլ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում լինել մարդ։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր