Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն          Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 4-ի համար    

22 հոկ 2021 18:15

Տեսանյութ.Քիթը փորելուց հետո քնեց.«Սուլթանի»՝ անհարմար պահերին «քնելու» դեպքերը խոսում են այլ բանի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հայտնվել է անհարմար իրավիճակում։ Հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել էրդողանի և Անգոլայի նախագահի հանդիպումը։ Համատեղ մամուլի ասուլիսին՝ Անգոլայի նախագահի ելույթի ժամանակ Էրդողանը մոռացել էր, որ տեսախցիկների ուշադրության ներքո է ու մի քանի վայրկյան՝ ընկած մտածմունքների մեջ, փորել է քիթը։ Որոշ ժամանակ անց՝ Անգոլայի նախագահի մեկ այլ ելույթի ժամանակ Էրդողանը քնել է։ Սա վկայում է, որ Էրդողանի առողջական վիճակն իրապես այնքան էլ լավ չէ։ 

Նշենք, որ առաջին անգամ չէ, որ միջազգային աղբյուրները գրում են Էրդողանի առողջական խնդիրների մասին։ Դրանց համար հիմք են վկայում տեսանյութերը, որոնցում Էրդողանը մեկ չի կարողանում քայլել, աստիճաններն իջնում ու բարձրանում է միայն այլ անձանց օգնությամբ ու անհարմար պահին կարճ քուն մտնում։ Չնայած Անկարայից հերքում են տեղեկությունները, սակայն «սուլթանի»՝ անհարմար պահերին «քնելու» դեպքերը խոսում են այլ բանի մասին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր