Գերեվարված եղբորը բերելու համար դիմել է Մուրադովին.«Հրապարակ»

Քաղաքացին ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկով տեսել է մի տեսանյութ, որում ճանաչել է իր եղբորը ու վստահ է, որ նա գերեվարված է, սակայն պետական ոչ մի մարմնից չի կարողացել հստակ իմանալ՝ եղբայրը գերի՞ է, թե՞ ոչ։ Նշենք, որ մինչ այժմ իշխանությունները չեն հրապարակել, թե այս պահին քանի գերեվարված անձ կա Ադրբեջանում: Թիվը չեն հրապարակում՝ ասելով, որ դա կխոչընդոտի նրանց վերադարձին, սակայն մինչ այժմ վերադարձած գերիների մեծ մասին վերադարձրել են ռուս խաղաղապահները և անձամբ Մուրադովը: Կամ Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ են վերադարձվել, սակայն անգամ այդ միջնորդության պարագայում 15 հոգու դիմաց Նիկոլ Փաշինյանն ականապատ տարածքների քարտեզներն է հանձնել Ադրբեջանին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններով Ադրբեջանը պետք է վերադարձներ բոլոր հայ ռազմագերիներին, սակայն նրանց մի մասի վերաբերյալ ապօրինի դատավճիռներ են կայացվել, և նրանք դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման։ Փաստորեն, նույնիսկ պետական ծառայողներն են հույսը կտրել իշխանություններից, էլ ուր մնաց, որ Շիրակի մարզի հասարակ գյուղացին ակնկալիք ունենա»։