Ապագան կառավարելի կլինի այնքանով, որքանով կկարողանանք մոդելավորել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը
![](https://www.aysor.am/news_images/629/1884617_1/afn.thumb.jpg)
Վարչապետը նախ ողջունել է այն գաղափարը, որ չնայած համաճարակային իրավիճակին, որոշում կայացվեց անցկացնել համաժողովը: Նա շատ է կարևորել, որ նման հանդիպումներ, քննարկումներ, մտքերի փոխնակում տեղի ունենա:
«Հատկապես ժամանակակից աշխարհը մոդելների և մոդելավորման աշխարհ է, որտեղ գրեթե ամեն ինչը մոդելավորված է և աշխատում է այդ տրամաբանությամբ: Երբ մենք մոդելավորում ենք աշխարհը, սկսում ենք ավելի լավ ճանաչել այն, ավելի մեծ մասնակցություն ունենալ պրոցեսների կառավարմանը և դրանք ավելի կանխատեսելի դաձնել մեզ համար», - ասել է Փաշինյանը:
Անդրադառնալով աշխարհաքաղաքականությանը՝ նա նշել է, որ աշխարհաքաղաքականությունն ինքն էլ որոշակի ձևով կարող է մոդելավորվել:
«Աշխարհաքաղաքականությունը շատ նման է մակընթացությունների և տեղատվությունների, որոնք անընդհատ և պարբերաբար տեղի են ունենում, և չմոդելավորված աշխարհում մարդիկ չէին հասկանում, թե ինչը ինչի համար և ինչ պատճառով է տեղի ուեննում: Իսկ մոդելավորված աշխարհում այդ ամենն արդեն դառնում է կանխատեսելի», - ասել է նա:
Փաշինյանի կարծիքով՝ այսպիսով ամենահրատապ հարցը, որ պետք է քննարկվի «Մտքերի գագաթնաժողով»-ի ընթացքում, հենց աշխարհաքաղաքականության մոդելավորումն է, թե ինչպես և ինչու են գործընթացները տեղի ունենում: Նա կարևորեց այն, որ միտքն այդ ուղղությամբ գեներացվի, հարցեր ձակերպվեն և պատասխաններ տրվեն:
«Հատկապես ընթացիկ և առաջիկա ժամանակաշրջանում կան հարցեր, որոնք առաջնային նշանակություն ունեն մեր երկրի անցյալի, ներկայի և ապագայի համար: Եվ դրանց պատասխանը շատ կարևոր է հենց ապագայի տեսանկյունից: Եվ այդ ապագան կառավարելի և կանխատեսելի կլինի այնքանով, որքանով մենք կկարողանանք մոդելավորել այն աշխարհաքաղաքականությունը, որը տեղի է ունենում մեր տարածաշրջանում՝ ավելի նեղ և ավելի լայն, գլոբալ առումով», - ասել է Փաշինյանը:
Նա նկատել է՝ այն ժամանակ, երբ մարդկությունը չգիտեր, թե ի՞նչ է տեղի ունենում և ինչո՞ւ, այդ ամենն ընկալվում էր որպես աղետ, իսկ երբ կա հստակ մոդելավորում, թե ինչն ինչո՞ւ է տեղի ունենում, այդ պրոցեսներն, այնուամանեյնիվ, որոշակիորեն հայտնվում են կառավարելիության տիրույթում:
«Հույս ունեմ, որ այդ իրարձությունը մեզ համար կդառնա նաև մեր տնտեսության, քաղաքականության, աշխարհաքաղաքականության մոդելավորման որոշակի հարթակ, որպեսզի մեզ հետ և մեր շուրջ տեղի ուենցող պրոցեսները մեզ համար ավելի հասկանալի և, հետևաբար, ավելի կառավարելի լինեն», - նշել է Փաշինյանը: