Ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Փետրվարի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Եթե ես 1 դրամով վարչապետ աշխատեմ, հարցնեք՝ այս կոստյումը որտեղից, ի՞նչ եմ պատասխանելու    

23 հոկ 2021 18:30

Իրանում մեկնարկել են օդուժի լայնամասշտաբ զորավարժությունները,ներգրավված են ռազմաօդային ուժերի բոլոր բազաները, մարտական ինքնաթիռները և անօդաչու թռչող սարքերը

Իրանում մեկնարկել են երկրի ռազմաօդային ուժերի  «Երկնքի պաշտպաններ-10» զորավարժությունները։ Զորավարժություններում ներգրավված են ռազմաօդային ուժերի բոլոր բազաները, մարտական ինքնաթիռները և անօդաչու թռչող սարքերը. հայտնել է IRNA գործակալությունը։

Զորավարժությունների առաջին փուլը ներառում է տարբեր բարձրություններով և տարբեր արագություններով թռչող թիրախների ջախջախում։

Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Համիդ Վահեդին նախօրեին ասել է, որ զորավարժությունների նպատակն է «ցուցադրել Իրանի ռազմաօդային ուժերի կարողությունները, թշնամու թիրախներին հարվածելու պատրաստակամությունը»: Զորավարժություններում, նրա խոսքով, կներգրավվեն «ներքին արտադրության բոլոր տեսակի համակարգերը և զինատեսակները, ներառյալ` ծանր և միջին ճշգրտության ռումբերը, ղեկավարվող բոլոր տեսակի հրթիռները»:

Առաջին անգամ կիրառվել է իրանական արտադրության «Կոդս» ռադարը, որն ունակ է թիրախներ հայտնաբերել 500 կմ հեռավորությունից և ավելի քան 30 հազար մետր բարձրությունից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր