Զինծառայությունը կդառնա 1.5 տարի. նախընտրական խոստո՞ւմ, թե՞ ապագա 2.5 տարվա բանակ. «Ժողովուրդ»          Ընդդիմությունը գաղտնի սոցհարցում է պատվիրել․ «Հրապարակ»       Քպականներն ադեկվատ չեն գնահատում ՀՀ-ի առջև կանգնած սպառնալիքները. «Փաստ»    

23 հոկ 2021 10:44

Տեսանյութ.Հայ-ռուսական միացյալ զորախումբը զորավարժություններ է անցկացրել Սյունիքում

ՀՀ Սյունիքի մարզի զորավարժարաններից մեկում երեկ հայ-ռուսական միացյալ զորախումբը մարտավարական զորավարժություններ անցկացրեց։ Մոտոհրաձգային, տանկային, հրետանային և հետևակային ստորաբաժանումները բարձր մակարդակով կատարեցին պայմանական հակառակորդի ագրեսիան հետ մղելու վարժանքներ:

Զորավարժությունների ակտիվ փուլից հետո աչքի ընկած զինծառայողները պարգևատրվեցին: Խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանն ընդգծեց զինվորականների բարձր վարպետությունն ու տարբեր ստորաբաժանումների համատեղ աշխատանքի արդյունավետությունը:
Նրա խոսքով՝ զորավարժությունների հիմնական խնդիրներից մեկը համակարգված գործողությունների մշակումն էր, երկու պետությունների ԶՈւ ստորաբաժանումների ներդաշնակեցումը: Փարվանյանը նշեց, որ զորքերին հաջողվեց այդ խնդիրը պատշաճ մակարդակով կատարել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր