Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար          Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»       Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների    

25 հոկ 2021 11:34

Ասում ես՝ բերելու եմ խաղաղություն, որտեղի՞ց ես բերելու․ եթե հանկարծ որոշեն չտալ, ի՞նչ ես անելու․ Արսեն Ջուլֆալակյանը՝ Փաշինյանին

«Այս պահին Հայաստանի արտաքին հարաբերությունների ֆրոնտում ճակատագրական զարգացումներ են տեղի ունենում․ մեր քարտեզն է ձևափոխվում, մեր սահմաններն են ձևափոխվում, Արցախի ճակատագիրն է որոշվում հենց հիմա, և գլխավոր որոշողն այն նույն մարդն է, ով հանրայնորեն թշնամի պետության ղեկավարի կողմից հեղինակազրկվեց և խայտառակվեց»,- 24 news.am-ի հետ զրույցում ասել է ըմբշամարտիկ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր (մանդատից հրաժարվել է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին-խմբ․) Արսեն Ջուլֆալակյանը։


Նա ընդգծել է, որ հանրությունն ինքն իրեն պետք է հարց տա, թե ընդամենը մեկ տարի առաջ պարտություն կրած և այսքան հեղինակազրկված քաղաքական գործիչը ի՞նչ կարող է պահանջել թշնամի պետության ղեկավարից՝ բանակցային սեղանին և ի՞նչ գնով ու որտեղի՞ց պետք է բերի իր խոստացած «խաղաղությունը»։ 


«Ասում ես՝ ես բերելու եմ խաղաղություն, որտեղի՞ց ես բերելու։ Այնտեղից, որտեղից, ըստ քեզ, բերելու ես, եթե հանկարծ որոշեն չտալ այդ խաղաղությունը, ի՞նչ ես անելու»,- նշել է Ջուլֆալակյանն ու մեկ այլ հռետորական հարցադրում էլ արել՝ հանրությունը պատերազմից հետո ինչպե՞ս հավատաց ու կրկին ընտրեց Փաշինյանին։


«Պետք է, որ մեր հանրությունն արթնանա։ Կարևորը, որ ուշ չլինի։ Վաղ, թե ուշ, արթնանալու է, բայց կարող է այնպիսի մի իրականության մեջ արթնանալ, որ իրոք, այլևս ոչինչ հնարավոր չլինի փոխել։ Ես կարծում եմ, որ դեռ կա ինչ-որ ժամանակ՝ ինչ-որ բան փոխելու, քանի դեռ վերջնական փաստաթուղթը ստորագրված չէ», -  ասել է նա։


Արսեն Ջուլֆալակյանը պատմել է նաև, որ Փաշինյանի և նրա թիմի իրական կերպարն իր համար ավելի պարզ բացահայտել է նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթի ստորագրումից հետո։


«Նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո հասկացա, որ այդքան օր ուղղակի խաբել էր։ Ես չգիտեմ՝ դա ինչ բառով բնորոշեմ ․ հանրությանը խաբել էր։ Ընթացքում տեսնում էի, որ սխալ են գործողությունները գնում, որովհետև իր ամեն լայվում տեսնում էի խնդիրներ, բայց հույս ունեի, որ արդյունքն ուրիշ է լինելու։ Բայց նոյեմբերի 10-ի փաստաթուղթը ստորագրելուց հետո, երբ տեսա նրա ու նրա թիմակիցների վերաբերմունքը այս պարտությանը, հատկապես ԿԳՄՍ նախկին նախարարի ․․․ ոչ միայն ծանր չէին տարել․․․ Օրինակ՝ ԿԳՄՍ-ի հայտնի նախկին նախարարը դա բնորոշեց որպես հետպատերազմյան սինդրոմ, որը 3 շաբաթից կանցնի։ Նոյեբերի 15-ից հետո իր փակ զրույցներից մեկի ժամանակ մարդը սա բնորոշեց երեքշաբաթյա սինդրոմ։ Ու ես հիմա այդ անձին ու նրա շրջապատին ինչպե՞ս վերաբերվեմ։ Երբ տեսա, որ այդ հայտարարություններից հետո նրա մոտ շարունակվում է պաշտոնների վերելքը, հասկացա, որ նա մենակ չէ, խումբ է գործում։ Դա պատերազմից հետո բացարձակ բացահայտ դարձավ»,- ասել է Ջուլֆալակյանը։


Նա նշել է նաև, որ երկրի գործող ղեկավարի քայլերն իր համար յուրաքանչյուր օր ավելի ու ավելի անընդունելի են դառնում։  


«Ամեն քայլն ավելի է ցածրացնում նշաձողը։ Նշաձող չկա էլ, իջնում ենք հատակից ներքև։ Էլ ինչպե՞ս ընդունելի լինի։ Նա քաղաքական գործիչ չէ։ Երկրի առաջին դեմքի մասին է խոսքը։ Այն կարծիքին եմ, որ նրան շատ ավելի ճիշտ բնորոշում կտան հոգեբանները, որպեսզի հոգեբանական պատկերը տան»,- ասել է Ջուլֆալակյանը։


 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր