Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

25 հոկ 2021 14:33

Հայրը նռնակով պայթեցրել էր իրեն ու թշնամու զորքը, փրկելով ընկերներին.ՀրաԺարվեցին Եռաբլուրում թաղել,որդին խնդրել է հորը գյուղում հուղարկավորել

«Բոլորին կասեք, որ ես հերոսի մահով եմ ընկել»։ 44 օրյա պատերազմում զոհված Վաչագան Նահապետյանի վերջին խոսքերն  են եղել ուղղված հարազատներին։ Այսօր, հոկտեմբերի 25 –ին լրանում է Վաչագան Նահապետյանի  մահվան մեկ տարին։


 
Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բնակիչ Վաչագան Հարությունի Նահապետյանը ռազմադաշտում զոհվել է, փրկելով մարտական ընկերների կյանքը։ 34 ամյա Վաչագանը սեպտեմբերի 28-ին, ադրբեջանական ագրեսիայի մեկնարկի հաջորդ օրը կամավոր մեկնել էր Արցախ։ Հայրենիքի հանդեպ սերը, կռվող տղաների կողքին լինելու վճռական պատրաստակամությունը և հաղթելու պատրաստակամությունն էին երկու անչափահաս երեխաների հորը տարել մարտադաշտ։


 Զարմուհին՝ Արևիկ Մխիթարյանը Irakanum.am-ի հետ զրույցում ասաց, որ մորեղբոր որդին ամեն ինչից վեր հայրենիքն էր սիրում։ «Շատ էր սիրում իր հայրենիքը, քառօրյա պատերազմից հետո տպավորված էր հատկապես Արմենակ Ուրֆանյանի սխրագործությունների մասին լսելով, միշտ ասում էր, ցանկանում է նրան նմանվել։ Գուցե հենց դա էր պատճառը, որ Վաչագանն էլ իրեն նռնակով պայթեցրեց․․․»,- ասաց Արևիկ Մխիթարյանը։


Զոհված Վաչագան Նահապետյանը երկու անչափահաս երեխաների հայր էր։ Ավագ որդին հոր ծննդյան օրն է լույս աշխարհ եկել։ Այսօր դարձավ 9-ը տարեկան։ «Չափազանց նման է հորը, հասկանում է կատարվածը, բայց հաշտվել հոր մահվան հետ չի կարողանում»,- ասաց Մխիթարյանը, հավելելով, որ Վաչագանի դուստրն էլ չորս տարեկան է, դեռ ամբողջությամբ չի գիտակցում կատարվածը, բայց անդադար կրկնում է, մեծանալու է զինվոր դառնա։ «Ասում է մեծանամ, գնամ, պապայիս թուրքերից ազատեմ»,- ասել է չորս ամյա աղջիկը։


Վաչագան Նահապետյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի մեդալով։


Տղայի ցանկությամբ հորը հուղարկավորել են հայրենի գյուղում։ «Երբ ասեցին, որ Եռաբլուրում կարող ենք հուղարկավորել, տղան, խնդրեց, որ գյուղում հորը հուղարկավորեն, որ ամեն օր դասերից հետո կարողանա գնա։ Ասեց, ես ամեն օր դասերից հետո պապայիս գերեզմանին պիտի գնամ»,- ասաց Արևիկ Մխիթարյանը։


Հավելենք, որ ավելի վաղ Վաչագան Նահապետյանի  մարտական ընկերներից Վախթանգ Այվազյանը Irakanum.am-ի հետ զրույցում պատմել էր, որ Վաչագանը նռնակով պայթեցրել էր իրեն ու թշնամու զորքը, որպեսզի փրկի ընկերներին։


Irakanum.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր