Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»          Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 23-ին       Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել և իբր ընտրվել է միջինը․ «Հրապարակ»    

26 հոկ 2021 13:03

Ավտոբուսներում վճարման քարտային համակարգը կներդրվի 2-3 ամսում. ժամանակավորապես կտեղադրվեն 100 դրամանոց ընդունող սարքեր

2-3 ամսից կսկսվի տրանսպորտում երթևեկության համար վճարման քարտային համակարգի ներդրումը։ Այսօր ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նրա խոսքով` այս շաբաթ էլեկտրոնային վճարումների համակարգի ներդրման մրցույթ կհայտարարվի: Համակարգը, ըստ քաղաքապետի, անկանխիկ կլինի, կընդունի բոլոր տիպի քարտեր ու կլինի ավելի զարգացած, քան եվրոպական մի շարք քաղաքներում։

«Դա նույնիսկ ավելի լավ կլինի, քան որոշ եվրոպական քաղաքներում, քանի որ կլինի ամենաժամանակակից համակարգը: Ժամանակավոր կգործեն և՛ կանխիկ վճարման համակարգը, և՛ էլեկտրոնային համակարգը, իսկ որոշ ժամանակ անց մենք ամբողջությամբ կանցնենք էլեկտրոնային համակարգի»,- ասաց քաղաքապետը։

Մինչ վճարման էլեկտրոնային համակարգին անցնելը ժամանակավորապես լուծում է առաջարկվում։ Բոլոր ավտոբուսներում կգործեն և կանխիկ և անկանխիկ վճարմանհամակարգերը, իսկ որոշ ժամանակ հետո՝ 6 ամսից կամ մեկ տարի անց թրթևեկությունը կլինի միայն անկանկիկ վճարումվ։

Բոլոր՝ այդ թվում նաև նոր ավտոբուսներում կտեղադրվեն մետաղադրամների հաշվիչներ, որոնք 100 դրամանոցներ կընդունեն։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է ձեռք բերել 405 հաշվիչ, որի համար մոտավորապես 68 մլն դրամ կուղղվի «Ավտոբուս» ՓԲԸ-ին հաշվիչ գնելու և տեղադրելու համար:

Հայկ Մարությանը նշեց, որ այս համակարգում կան խնդիրներ։ անդրադարձավ նաև նոր 211 ավտոբուսների շահագործմանը։ Դրանք արդեն Երևանում են, ճանապարհին՝ տեղափոխման պատճառով 5 վնասված միավորներ կան, դրանք պետք է նորոգվեն, կլուծվեն նաև փաստաթղթային հարցերը ու դրանք պատրաստ կլինեն աշխատանքին։ Այս պահին վարորդները հատւկ մասնագետների միջոցով անցնում են ուսուցում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր