Ես չեմ ուզում, որ ՌԴ-ում լինի այն ընկալումը, որ ՀՀ-ն փորձում է ինչ-որ բան անել բարեկամ դաշնակից Ռուսաստանի դեմ          Բաքվում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել հայ ռազմագերիներին, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման       Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում, վրաստանի քաղաքացին «Mercedes» բեռնատարով կողաշրջվել է    

27 հոկ 2021 15:17

Թուրքական անօդաչուների մատակարարումն Ուկրաինային չի նպաստում Դոնբասում իրավիճակի կարգավորմանը

Թուրքական հարվածային անօդաչուների մատակարարումն Ուկրաինային կարող է հանգեցնել Դոնբասի շփման գծում տիրող իրավիճակի ապակայունացմանը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասուլիսի ժամանակ:

«Մենք իսկապես լավ և հատուկ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, սակայն տվյալ դեպքում, ցավոք սրտի, հաստատվում են մեր մտավախություններն այն մասին, որ նման տեսակի սպառազինման մատակարարումներն ուկրաինացի զինվորականներին կարող են հանգեցնել իրավիճակի ապակայունացմանը շփման գծում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

«Տեսնում ենք, որ հենց նման սպառազինումը հայտնվում է զինվորականների ձեռքում, դրանք կարող են կիրառվել Ուկրաինայի այդ շրջանում, և դա միայն հանգեցնում է ապակայունացման»,- հավելել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնել են, որ առաջին անգամ Դոնբասում կիրառել են թուրքական Bayraktar հարվածային ԱԹՍ-երը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր