Բաքուն ևս մեկ «հաղթանակ» է ուզում.Ադրբեջանի Նավթադոլարները սպառվում են,Էրդողանին պետք էվճարի պատերազմի ժամանակ աջակցության համար          Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել,ովքեր ունեն կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի ամենավատ ձևը       Այո, Փաշինյանը «վախ է ծախում», բայց մենք նրա այդ «ապրանքի» գնորդը չենք.«Փաստ»    

27 հոկ 2021 16:58

Մոսկվայում բանկիրի եւ նրա ընտանիքի սպանության հետ կապված՝ փնտրում են ադրբեջանցու պատկանող ավտոմեքենան

Մոսկվայում ոստիկանությունը որոնում է սպիտակ գույնի Solaris ավտոմեքենա, որով կարող էին փախչել բանկիր Միխայիլ Յախոնտովի եւ նրա ընտանիքի ենթադրյալ սպանողները, որոնց մարմինները գտնվել են Մոսֆիլմի փողոցի էլիտար տանը երեքշաբթի, հոկտեմբերի 26-ին, տեղեկացնում է Baza-ն։

Մեքենան հետախուզման մեջ է այն բանից հետո, երբ այն գրանցել են տան կողքին գտնվող տեսախցիկները, որտեղ կատարվել է եռակի սպանությունը, նշում է Lenta-ն՝ հղում կատարելով իրավապահ մարմինների աղբյուրին։

Ինչպես գրոմ է «ՄԿ»-ն, մեքենան գրանցված է 38-ամյա ադրբեջանցու անունով, որը վերջին ժամանակներս ապրում է Միտիշչիում։ Տեղեկություն կա նաեւ, որ տղամարդը կասկածվում է ոստիկանության աշխատակցի վրա հարձակման մեջ։ Գուցե մեքենան գրավադրված էր բանկում եւ փոխել է մի քանի սեփականատիրոջ։

«Սմոլենսկի բանկի» Մոսկվայի մասնաճյուղի նախկին տնօրեն Միխայիլ Յախոնտովին կնոջ եւ փոքրիկ որդու հետ սպանված են գտել նրանց էլիտար բնակարանում։ Ինչպես տեղեկացնում է մայրաքաղաքի Քննչական կոմիտեի վարչությունը, տղամարդու, կնոջ եւ երեխայի մարմինների վրա եղել են բռնի մահվան հետքեր։

Ինչպես գրում է Mash-ը, Յախոնտովի ընտանիքը կիրակի անհասանելի է եղել։ Նախկին բանկիրի մարմինը եղել է միջանցքում, կնոջ եւ երեխայի դիերը՝ սենյակներից մեկում։ Նախնական վարկածով ծնողներին մորթել են, կոտրել երեխայի վիզը։

Յախոնտովը «Սմոլենսկի բանկի» մոսկովյան մասնաճյուղի կառավարիչն էր։ 2016թ. վարկային հաստատությունը սնանկացավ, ոստիկանությունը քրեական գործ հարուցեց մայրաքաղաքի գրասենյակի երեք ղեկավարների դեմ, որոնց մեջ էր նաեւ Յախոնտովը։ Նրանց մեղադրում էին միջոցների անօրինական դուրսբերման մեջ բանկի սնանկացումից առաջ, որոնք փոխանցվել են իրենց ենթակա օտարերկրյա ընկերությունների հաշիվներին։ Քրեական գործեր են հարուցվել Քր.օր. 160-րդ հոդվածի 4-րդ մասով (յուրացում կամ վատնում) եւ 196-րդ հոդվածով (կանխամտածված սնանկություն)։ Բանկը պարտք էր իր ավանդատուներին ավելի քան 19 մլրդ ռուբլի։

Յախոնտովին մեղադրում էին կանխամտածված սնանկացման մեջ։ Նրան դատապարտեցին վեց տարի ազատազրկման, բայց հաշվի առնելով մեկուսարանում անցկացրած ժամանակը՝ ժամկետն ավելի փոքր էր, եւ նա ազատ արձակվեց։ Նախկին բանկիրը 8,5 մլրդ ռուբլու պարտք ուներ (այդ թվում ավելի քան 2 մլրդ ռուբլի «Սմոլենսկի բանկի» ավանդատուների քաղաքացիական հայցով), եւ նա իրեն սնանկ հայտարարեց, տեղեկացնում է Газета-ն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր