Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

28 հոկ 2021 10:16

Գորիս-Կապան ավտոճանապարհին «Բարի գալուստ, Ադրբեջան» ցուցանակը լուսանկարահանելը չի վրիպել ռուսների ու ադրբեջանցիների աչքից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում, որն այժմ գտնվում է ադրբեջանցիների տնօրինության տակ, ամեն օր նոր կարգ են սահմանում: Մեր հայրենակիցներից մեկն օրերս անցել է այդ ճանապարհով և լուսանկարել «Բարի գալուստ, Ադրբեջան» ցուցանակը։ Սա չի վրիպել պոստ պահող ռուսների ու ադրբեջանցիների աչքից:

Նրանք կանգնեցրել են մեքենան և ասել, որ ադրբեջանական օրենսդրության համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիներն իրավունք չունեն լուսանկարել իրենց անցակետերը և տուգանվում են 100 հազար դրամով: Բանակցությունների արդյունքում եկել են կոմպրոմիսի` քաղաքացին ջնջել է լուսանկարը և շարունակել ճանապարհը: Նշենք, որ, բացի այդ, ժամը մեկ են թույլատրում այդ ճանապարհով մեքենաների անցումը` մեքենաները սահմանակետում հավաքվում և սպասում են»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր