Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

28 հոկ 2021 10:44

Ես եմ հետ քաշվելու հրաման տվել. Փաշինյանը՝ Սյունիքի սահմաններից զորքերի հետքաշման մասին

Ես երբևէ հրաժարվե՞լ եմ, որ ես այդ որոշման պատասխանատուն եմ, որևէ նման բան եղե՞լ է: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի՝ Սյունիքի սահմաններից հետ քաշվելու հարցին ի պատասխան:


«Այսօր ադրբեջանցի սահմանապահները հայտնվել են Սյունիքում, որովհետև դեկտեմբերի 18-ին եղել է զորքերի հետքաշման հրաման, որը նախատեսված չի եղել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Զորքերի հետքաշման հրամանը եղել է բանավո՞ր, թե՞ գրավոր, ի՞նչ է այն մարդու անուն-ազգանունը, ով հնչեցրել է նման հրաման, արդյո՞ք Անվտանգության խորհրդի նիստ տեղի է ունեցել նման որոշում կայացնելուց առաջ»,-ասաց պատգամավորը:


Փաշինյանն արձագանքեց. «Ասում եք՝ նախարարը գրավո՞ր է տվել, թե՞ բանավոր. իրենց ընթացակարգերով են տալիս հրամանները: Քննարկում եղե՞լ է, այո՛, եղել է: Անվտանգության խորհրդի նիստ չի եղել, բայց դրա անդամները, Սյունիքի մարզպետը, ԱԳ նախարարը, որ ասում էր՝ մենք տեղյակ չենք, նախարարի տեղակալը՝ հետո, մասնակցել են այդ քննարկմանը: Այն տեղի է ունեցել Կառավարությունում, և որոշում է կայացվել: Իմ համոզմունքն այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու, և իրոք Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ»,-ասաց նա, ապա հավելեց.


«Ինչու մենք այնտե՞ղ էինք կանգնած, մենք դրանից տասնյակ կիլոմետրեր առաջ էինք կանգնած, եկել հասել ենք այդտեղ: Այդ որոշումը կայացվել է նաև այն տրամաբանությամբ, որ բանակցային քննարկումների ընթացքում եղել է ըմբռնում, որ մենք 7 շրջաններ պետք է հանձնենք: Այդ տարածքները հանձնվել են 7 շրջանների մաս լինելու բերումով»,-ասաց նա՝ հղում անելով ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքին:


Պատգամավորի դիտարկմանը՝ այսինքն՝ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյա՞նն է զորքերի հետ քաշվելու հրաման տվել, Փաշինյանը բացասական պատասխան տվեց:


«Ո՛չ, ես եմ հետ քաշվելու հրաման տվել, Վաղարշակ Հարությունյանն իրականացրել է այդ հրամանը»,-ասաց նա՝ նշելով, թե այդ որոշումը կայացվել է ռազմավարական նշանակության ճանապարհը առնվազն ինչ-որ ժամանակ չկորցնելու նկատառումով: Նրա խոսքով՝ 5-6 քննարկում է եղել այդ հարցով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր