Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

29 հոկ 2021 15:53

Թուրքիան թույլ չի տա իրագործել իրեն մոլորեցնելը, մենք թուլություն չենք դրսևորել ոչ մի ոլորտում

Թուրքիան թույլ չի տա իրագործել իրեն մոլորեցնելուն և երկրի զարգացմանը խոչընդոտելուն ուղղված գաղտնի դավադրությունները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հանրապետության տոնի կապակցությամբ, որը երկրում ամեն տարի նշվում է հոկտեմբերի 29-ին։

Երկրի ղեկավարը շնորհավորել է իր հայրենակիցներին՝ նշելով, որ այս օրը դարձել է Թուրքիայի քաղաքացիների հպարտության աղբյուրը և երկրի պատմության փառավոր էջերից մեկը։

«Բացի դրանից՝ մենք 2020 թվականն ավարտեցինք 1,8 տոկոս տնտեսական աճով, մինչդեռ համաշխարհային տնտեսությունն անկում ապրեց ավելի քան 3 տոկոսով։ Մենք թուլություն չենք դրսևորել ոչ մի ոլորտում, ներառյալ՝ ահաբեկչության դեմ պայքարը, հանրային անվտանգությունը պաշտպանելը, ներդրումները և անդրսահմանային գործողությունները»,- հավելել է Էրդողանը։

Թուրք ղեկավարը նաև ասել է, որ «Թուրքիայի աջակցությունը պուտչիստներին ընդդիմացող «լիբիացի եղբայրներին» և Ղարաբաղի օկուպացիայի դեմ պայքարող «ադրբեջանցի թուրքերին» փոխել է երկու երկրների ճակատագիրը։ «Պուտչիստները Լիբիայում պարտություն կրեցին, և մեր ադրբեջանցի եղբայրները գրեթե 30 տարվա օկուպացիայից հետո վերադարձրին իրենց հողերը»,- ասել է նա։

«Մենք նաև ձախողեցինք նրանց փորձերը, ովքեր ցանկանում էին զրկել Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությանը Արևելյան Միջերկրական ծովի էներգետիկ ռեսուրսներից»,- հավելել է Թուրքիայի նախագահը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր