ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. տույժ տուգանքներ չեն հաշվարկվելու          «Զանգեզուրի միջանցքը» շահեկան է ոչ միայն Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի, այլև տարածաշրջանի այլ երկրների համար       Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, ՀԷՑ-ն այս վիճակին հասցնող պաշտոնյաներից մեկը նա    

30 հոկ 2021 11:34

Տեսանյութ.Առնետները՝ Երևանի կենտրոնում

Արդեն մի քանի օր է, ինչ Աբովյան 22 ա հասցեի բնակիչները պայքարում են շենքի առնետների դեմ: ArmLur.am-ի խմբագրությունը այս խնդրի շուրջ չի դադարում շենքի բնակիչներից դժգոհություններ ստանալ. նրանք չեն կարողանում տանից դուրս գալ, եթե դուրս են գալիս, ապա մարդկանց ուղեկցությամբ:




Շենքի աղբատար խողովակը փակելուց հետո առնետները հասել են մարդկանց բնակարաններ:
Այս խնդրի մասին Աբովյան 22 ա շենքի բնակիչները պարբերաբար ահազանգում են համատիրություն, որտեղից դեղեր են բերում ու շաղ տալիս շենքի մուտքում, սակայն արդյունք չկա, դա չի փրկում:


Համաձայնեք, որ այս պատկերի միակ պատասխանատուները Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանն են: ArmLur.am-ն առաջին անգամը չէ, որ բարձրաձայնում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի անգործության մասին:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր