Իսրայելը պատրաստվում է բավականին բարդ եւ ռիսկային օպերացիային ՝հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին

Օպերացիայի պլանը դեռեւս «սեւագիր» վիճակում է, սակայն որոշ դետալներ հնարավոր է վերջնական տեսքի բերվեն շատ կարճ ժամանակում, մինչդեռ այլ դետալների վերջնական տեսքի բերվելու համար կպահանջվի մեկ տարուց ավելի։ Կարեւոր է, որպեսզի բոլոր մանրամասները լինեն լավ մշակված եւ հաշվարկված։
Իսրայելական մամուլում եղած տեղեկություններից ելնելով՝ այդ օպերացիան հիմա իսրայելական ռազմաօդային ուժերի համար հանդիսանում է հիմնական առաջնահերթությունը։ Սա բավական բարդ եւ ռիսկային օպերացիա է իրականում, քանի որ նախ իսրայելական օդուժը պետք է հաղթահարի իրանական հակաօդային պաշտպանության համակարգերը, ապա կարողանա հարվածել իրանական միջուկային օբյեկտներին, որոնք ստորգետնյա են, մեծ խորությունների վրա, եւ երրորդ, այդ հարվածից հետո պետք է պատրաստ լինեն Իրանի եւ ռեգիոնում նրա դաշնակիցների պատասխան հարվածներին։