Հայաստանի դարպասին խփած գոլերի շնորհիվ Ռոնալդուն շրջանցել է Մեսսիին          Ռուսական զորքերը գիշերը հարձակվել են Կիևի վրա. կառավարության շենքը հրդեհվել է, կան զոհեր       Տեղ գյուղի վերջնամասում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, կա զոհ    

01 նոյ 2021 10:00

Կորոնավիրուսի ծանր ձեւերից հետո մազերը կարող են թափվել,ե՞րբ կվերականգնվեն

Մազերը COVID-19-ից հետո վերականգնվում են մոտ մեկ տարի։ Նման կարծիք է հայտնել կանխարգելիչ բժշկության բժիշկ, սննդաբան, գենետիկական թեստավորման եւ ՏՏ ախտորոշման մասնագետ Իրինա Ցարկովան (Ռուսաստան)։


URA.RU հրատարակության հետ զրույցում մասնագետը նշել է, որ միջին ծանրության դեպքում մազերի վերականգնման գործընթացը կարող է 8-12 ամիս տեւել։


«Գլխավորը ինքնաբուժությամբ չզբաղվելն է։ Թանկարժեք շամպունները, մազերի քսուքները չեն կարող լուծել այս խնդիրը»,- ասել է Ցարկովան:


Նրա խոսքով՝ հետքովիդային համախտանիշի դեպքում մազաթափությունը կապված է օրգանիզմում վիտամինների պակասի հետ։ Այս դեպքում նկատվում է ցինկի, մագնեզիումի, սելենի, D վիտամինի, B6, B9 եւ B12 խմբերի վիտամինների դեֆիցիտ։ Ուստի հիվանդը պետք է լաբորատոր հետազոտություն անցնի՝ վիտամինների մակարդակի ստուգման համար։


Իր հերթին պայմանագրային հետազոտական «Կեգ» ընկերության գլխավոր տնօրեն, իմունոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Կրյուչկովը հավելել է, որ կորոնավիրուսի ծանր ձեւերից հետո մազերը կարող են թափվել։


«Ես տեսել եմ վաղ աշխատանքները, որոնք հրապարակվել էին գարնանը, նախքան «դելտա» շտամը, որ մարդկանց 20%-ը, ովքեր ունեցել են միջին ծանրության, ծանր եւ ծայրահեղ ծանր COVID-19, առնվազն վեց ամիս մազաթափություն են ունենում: Հիվանդությունը թեթեւ տարած հիվանդների մեջ, կարծում եմ, տոկոսը նկատելիորեն ցածր է»,- ասել է մասնագետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր