Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 18-ի համար       Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ. «Հրապարակ»    

01 նոյ 2021 12:10

Վրաստանը բացասական վերաբերմունք ունի 3+3 պլատֆորմի վերաբերյալ.Դե Ալիեւը Հայաստանի հետ քննարկումներ արել է եւ խաղաղության առաջարկ արել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է տարածաշրջանում 3+3 պլատֆորմի հետ կապված զարգացումներից։

Թուրքական Haberler–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աշխատանքները տարածաշրջանում 6 երկրների մասնակցությամբ՝ Թուրքիայի, Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Ռուսատանի հետ պլատֆորմ ստեղծել, որը Կովկասում խաղաղություն կբերի։

«Սակայն Վրաստանը բացասական է վերաբերվում այս պլատֆորմին։ Բայց եթե բոլորի մոտ սա հավանության արժանանա,  տարածաշրջանը խաղաղության ավազանի կվերածվի։  Դե Ալիեւը Հայաստանի հետ քննարկումներ արել  է եւ խաղաղության առաջարկ արել։ Մենք էլ, որպես Թուրքիա, Հայաստանի հետ հարաբերություններ շատ հստակ ու բաց կներկայացնենք։ Իհարկե Վրաստանի եւ Ռուսատանի միջեւ հարաբերությունների այլ ընթացքը մեր գործը կհեշտացնի».–ասել է Էրդողանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր