Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

01 նոյ 2021 13:04

Տեսանյութ.Սպանություն Երևանում. հարևանի տնից կրակոցի ձայներ են լսվել

2021թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 02:10-ին, Երևան քաղաքի բնակչուհուց ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել այն մասին, որ հարևանի տանից կրակոցի ձայներ են լսվել:


ՔԿ-ից  հայտնում են, որ ըստ նույն ժամին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ստացված հաղորդման՝ մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 45-47 տարեկան տղամարդ:




Դիակի արտաքին զննությամբ կրծքավանդակի առաջային մակերեսին և ձախ թիկնային հետին վերին հատվածում հայտնաբերվել են թափանցող հրազենին նմանվող վնասվածքներ, իսկ աջ աճուկային հատվածում՝ 3սմ չափով կտրած-ծակած վնասվածք:


Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 2 հատ 7,62մմ տրամաչափի փամփուշտի կրակված պարկուճ, 1 հատ նույն տրամաչափի փամփուշտ, ինչպես նաև արնանման հետքեր:


Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, ով  Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1980թ.:


Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել է քննչական խմբին:


Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ, առգրավվել է տուժողի կրած հագուստը:


Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:


Նախաքննությունը շարունակվում է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր