Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան          Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը       Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»    

01 նոյ 2021 14:35

Հայաստանը պետք է անմիջապես հայտնվեր պատժամիջոցների տակ, ինչպես Իրաքը՝ Սադամի օրոք

Արտասահմանյան լրատվամիջոցներին վերջերս տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահն ասել էր, որ Հայաստանի նկատմամբ պետք է պատժամիջոցներ սահմանվեին, ինչպես Իրաքի` գահընկեց արված բռնապետ Սադամի օրոք։

Գերմանական ERD հեռուստաալիքին տված հարցազրույցում Իլհամ Ալիևը, խոստովանելով, որ ռազմական օգնություն է ստացել Թուրքիայից և օգտագործել է Իսրայելի արտադրած զենքը Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, ասել է, որ Հայաստանը պետք է անմիջապես հայտնվեր պատժամիջոցների տակ, ինչպես Իրաքը՝ Սադամի օրոք, երբ նա գրավել էր Քուվեյթը։ «Եթե նույնը կիրառվեր Հայաստանի նկատմամբ, ապա նա դուրս կբերեր իր զորքերը»,- ասել է Ալիևը:

Նա հավելել է, որ Ադրբեջանում երկար տարիներ եղել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր, որոնցից մի քանիսը կիրառվել են 2016 թվականին Հայաստանի դեմ այլ սադրանքների ժամանակ։

Հարցին, թե ով է սկսել ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Ալիևը պատասխանել է. «Պատասխանը՝ Հայաստանն է, և կան բազմաթիվ ապացույցներ, քանի որ առաջին զոհերը եղել են Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիական անձինք և զինծառայողները»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր