Թրամփը հայտարարել է, որ մտադիր է առաջիկա օրերին խոսել Պուտինի հետ          Հին, չարչրկված, մաշված տեքստերը, ընդդիմությունը գտնվում է կատարյալ բանկրոտի մեջ       Նոր Արեշ 11-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել, այրվել է տան տանիքի փայտե կառուցատարրերը, խորդանոցը    

01 նոյ 2021 15:58

«Ես կոմպետենտ չեմ, այդ հարցին չեմ կարող պատասխանել». Կարեն Բրուտյանը՝ սահմանային իրավիճակի մասին

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում չպատասխանեց Սյունիքում սահմանային իրավիճակի վերաբերյալ հարցերին։


«Ես կոմպետենտ չեմ, այդ հարցին չեմ կարող պատասխանել»,- ասաց նա։


ԳՈՎԱԶԴ00:12Իմանալ ավելին
Միաժամանակ նա նշեց, որ որևէ զինծառայող «պալատկաներում» չի մնա, բոլորն ապահովված կլինեն պատշաճ պայմաններում։


«Ինտենսիվ աշխատում ենք, որպեսզի որևէ պրոբլեմ չլինի, մենք ֆինանսի պրոբլեմ չունենք»,- եզրափակեց նա։


Հիշեցնենք, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդասարյանն այսօր կրկին հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցերին, որոնք կրկին սահմանային իրավիճակի վերաբերյալ էին։


«Ոչ մի հարցի չեմ պատասխանելու, բարի եղեք՝ գնացեք»,- լրագրողներին հորդորել էր նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր