Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի          Ռուսաստանի՝ ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցման պատասխան միջոցները չեն ուշանա       Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում, կան ձերբակալվածներ    

02 նոյ 2021 10:31

Տեսանյութ.Էրդողանը հազիվ է ոտքի վրա կանգնում. սոցցանցերի օգտատերերը կասկածներ ունեն Թուրքիայի նախագահի առողջության հարցում

Թուրքական Anadolu գործակալությունը տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հազիվ է ոտքի վրա կանգնում։

Տեսանյութը սոցցանցերի օգտատերերի մոտ կասկածներ է առաջացրել թուրք նախագահի առողջության հարցում:

Նշենք, որ Էրդողանը նոյեմբերի 1-ին հրաժարվել է մասնակցել Գլազգոյում մեկնարկած կլիմայական փոփոխությունների համաժողովին: Այդ որոշումը, ըստ թուրքական լրատվամիջոցների, կայացվել է այն բանից հետո, երբ ընդունող կողմը հրաժարվել է բավարարել թուրքական պատվիրակության անվտանգության ապահովմանը վերաբերող Անկարայի պահանջները։

Հիշեցնենք, որ ամերիկյան «Foreign Policy» ամսագիրը վերլուծական հոդված էր հրապարակել, ըստ որի` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիվանդ է և չի կարողանալու շարունակել կառավարել երկիրը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր