Հայաստանին անորակ զենք մատակարարվե՞լ է, թե ոչ. ովքե՞ր են կանգնած նրանց մեջքին. «Փաստ»

«Փաստի» հետ զրույցում Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանն ասել է, որ արդեն իսկ ձեռք են բերել այդ մեղադրանքը հերքող, արդարացնող ապացույցներ:
«Այստեղ գործ ունենք ոչ իրավական պրոցեսների հետ: Ակնհայտ ապօրինի գործողություններ են կատարվում նախաքննության մարմնի՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից, և դրա վրա աչք են փակում ոչ միայն դատախազությունը, այլ նաև դատարանները», - նշել է փաստաբանը և հավելել, որ ուղղորդված նախաքննություն է ընթանում, ինչպես նաև առկա է ոչ անկախ դատարաններին հանձնարարություններ տալու գործոնը:
«Այստեղ այլ խնդիրներ են դրված, քան օբյեկտիվ իրականությունը պարզելն է: Թե դրա մեջքին ովքեր են կանգնած, թողնում ենք ձեր մեկնաբանությանը, բայց կարծում ենք՝ այստեղ կան ուժեր, որոնց ձեռք է տալիս այս իրավիճակը», - ասել է Արմեն Հարությունյանը։