Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

02 նոյ 2021 12:02

Ոտքի են ելել նաև շտապօգնության մեքենաների վարորդները՝ ծանր գրաֆիկ, ցածր աշխատավարձ

Այս պահին շտապօգնության մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում կայանատեղիում. Նրանք բողոքում են ցածր աշխատավարձից և ծանր գրաֆիկից:


Վարորդների խոսքով իրենք օրական 30-40 կանչ են անում, իսկ աշխատավարձը չի բարձրանում, չեն հասցնում սնվել անգամ:


«Քաղաքապետարանում ով աշխատում է այս հարցով, էթող գան էստեղ՝ մեր տնօրինությունից սկսած: Ես անձամբ օրական ստանում եմ 11 700 դրամ: 3 օրը մեկ են կանչում, ամսական աշխատավարձը կազմում է 111 300 դրամ: Առավոտից երեկո բանում ենք, ոչ կարողանում ենք նորմալ հաց ուտել, ոչ կարողանում ենք մի քանի րոպե հանգստանալ: Աշխատանքը շատացել է, կովիդը շատացել է, մենք չգիտենք ոնց անենք: Եթե մարդ կա, թող գա մեր հարցի լուծումները տա: Էս աշխատավարձով մենք չենք կարողանա աշխատել»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ 6-րդ ենթակայանի վարորդ Սերժիկ Գասպարյանը:


Նա հավելեց, որ շատ ծանր կանչերին գնում են, բայց թեթեւ կանչերին այս պահին չեն գնում, ուզում են իրենց հարցի լուծումը ստանան:


Մեկ այլ վարորդ էլ նշեց, որ նախկինում հասցնում էր երկրորդ տեղ աշխատել, բայց հիմա կանչերի թիվը հասել է օրական 2 հազարի եւ այլեւս հնարավորություն չունի այլ տեղ աշխատել, իսկ եղած աշխատավարձով ապրել չի կարող. «Եթե այսպես շարունակվի, ես պատրաստ եմ դիմում գրել ու հեռանալ»:


Նրանք հավելեցին, որ դիմել են քաղաքապետարան, որտեղից պատասխանել են, որ կարճ ժամանակում խնդիրը կլուծվի, բայց դեռ պատասխան չկա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր