Չեխիայում անհետ կորած ռուսը պատմել է՝ես ստիպված էի նորից Լուսին թռչել առանց հետադարձ տոմսի,ես անմահ եմ

«Ես ստիպված էի նորից լուսին թռչել առանց հետադարձ տոմսի։ Ես անմահ եմ»,- գրել է նա։
Ռիխտիկովը նշել է, որ մայրը գիտի, որ իր հետ ամեն ինչ կարգին է, և բավականին կոպիտ ձևով հասկացրել է, որ իրեն փնտրելու կարիք չկա ու նրան գտնելըու բոլոր ջանքերը ապարդյուն են։
Գրառումը արվել է Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 4։30-ին։
Երկու ժամ առաջ նրա մայրը հերթական ֆեյսբուքյան գրառումն է արել՝ շնորհակալություն հայտնելով լրագրողներին ու խնդրելով նրանց, ովքեր գիտեն որդու գտնվելու վայրը, տեղեկացնեն իրեն:
Կիրակի օրը, Facebook-ում Ռիխտիկովան գրառում է կատարել իր որդու անհետացման մասին՝ Չեխիայում, որտեղ նա սովորում է Պրահայի Նյու Յորքի համալսարանում։
Ավելի վաղ, նրա խոսքով,որդուն ծեծի են ենթարկել Պրահայում տեղի ոստիկանները, սակայն, թե կոնկրետ երբ է դա տեղի ունեցել, կինը չի նշել։