Հայաստան և Ադրբեջան, մենք այնտեղ հրաշք ենք գործել․ Դոնալդ Թրամփ          Հուլիսի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՊԲ ղեկավարը «օգնել» է, որ 30 տարվա վաղեմության գործը «բացահայտեն»․ «Հրապարակ»    

02 նոյ 2021 14:23

Մինչև 20-ականների վերջ բոլոր քարտեզներում Ալ լճերը նշված է որպես ՀՀ տարածք.կան քարտեզներ, որոնց մեջ նշված է՝ Ադրբեջանը պետք է այնտեղից հետ քաշվի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարար Գնել Սանոսյանի կարծիքով՝ 1920-ականների քարտեզում բավական փոփոխություններ կան։

«Բայց, թե որտեղ, ինչպես... կարծում եմ` մեկը Ալ լճերի մասով հօգուտ մեզ է, որովհետև, ինչքան ես գիտեմ, մինչև 20-ականների վերջ բոլոր քարտեզներում Ալ լճերը նշված է որպես Հայաստանի Հանրապետության տարածք», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սանոսյանը։

Նա նշեց, որ Ալ լճերը Վարդենիս-Ջերմուկ հատվածում է։

Հարցին՝ այսինքն Գեղարքունիքի այն հատվածում, որտեղ հիմա տեղակայված են ադրբեջանական զորքերը, պետք է հե՞տ նահանջեն, նախարարն արձագանքեց. «Տարբեր հատվածների մասին է խոսքը»։

Սանոսյանը հստակեցրեց՝ հիմա Ալ լճերրը մեր տարածքում չէ, սակայն քննարկվում է, որ կան քարտեզներ, որոնց մեջ նշված է՝ Ադրբեջանը պետք է այնտեղից հետ քաշվի։

«Հիմա, թե որ քարտեզները հիմք կընունվեն, ինչ կքննարկվի, ըստ դրա», - ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր