Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

02 նոյ 2021 15:18

Թոշակառուները մոլորված են,Հունվարի 1-ից որոշ թոշակառուներ կվճարեն Հայփոստին թոշակը տուն բերելու համար

Թոշակառուները մոլորված են: Նրանք ԼՈՒՐԵՐ.com-ին ահազանգում են, որ իրենց Հայփոստից տեղեկացրել են՝ հունվարի 1-ից թոշակառուները վճարելու են Հայփոստին թոշակը տուն բերելու համար: Վերջիններս բողոքում են, թե ինչ թոշակ են ստանում պետությունից, որ մի բան էլ այդ գումարից բաժին հանեն Հայփոստին:


Թեմայի վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Հայփոստի մամուլի պատասխանտուի՝ Գևորգ Աբրահամյանի հետ: Նա հաստատեց տեղեկությունը՝ ներկայացնելով նոր փոփոխությունները. «Հունվարի 1-ից թոշակները, եթե տուն տանեն՝ կլինի վճարովի: Չեն վճարի միայն 75 տարեկանը լրացած և հաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ունեցող թոշակառուները»,- ասաց մամուլի պատասխանատուն:


Սպասվելիք նոր փոփոխությունները Գևորգ Աբրահամյանը փորձեց մեղմել, հավաստիացնելով, որ թոշակառուները 1000 դրամից ավելի չեն վճարի, սակայն խուսափեց հստակ գումարի չափ նշելուց:


Վերջինս ընդգծեց, որ թոշակներն ու նպաստները բաշխվելու են էլեկտրոնային եղանակով: Քաղաքացին ինքն է ընտրելու՝ իր գումարը բանկային քարտով ստանա, Հայփոստով, թե որոշակի գումարի դիմաց բերեն տուն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր