Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի          ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին նախնական համաձայնագիր են ստորագրել       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

03 նոյ 2021 10:17

Պաշտոնյաները կշարունակեն օգտվել բյուջեի բարիքներից, իսկ ժողովուրդը կշարունակի «յոլա գնալ»խղճուկ թոշակով ու աշխատավարձով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.


«Այն, որ կառավարությունը պետական պարտքն ավելացրեց, որպեսզի թոշակ, նպաստ, աշխատավարձ տա, վաղուց էր հայտնի։ Երեկ մեզ հետ զրույցում ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը խոստովանեց, որ պետական պարտքը հատել է ՀՆԱ-ի 60 տոկոսի շեմը՝ հասնելով 63.5 տոկոսի, և իրենք եկող տարի պետք է այնպես անեն, որ իջեցնեն շեմը։


Եվ դա անելու են ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերն ու ապարատի ծախսերը կրճատելու հաշվին, այլ նոր պարտք ներգրավելու և սոցիալական ծախսերը՝ թոշակ, նպաստ, աշխատավարձ չավելացնելու։ Այսինքն՝  պաշտոնյաները կշարունակեն օգտվել բյուջեի բարիքներից՝ չզրկվելով որևէ հաճույքից, իսկ ժողովուրդը կշարունակի «յոլա գնալ» խղճուկ թոշակով ու աշխատավարձով»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր