Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

03 նոյ 2021 13:15

Կարող է այնպես ստացվել, որ վարակի շղթան այնպիսի մի դինամիկա ունենա, որ նոր որոշում կայացվի

Դեռևս որոշում չկա դպրոցներում հեռավար ուսուցման անցնելու։ Այս մասինմ ասաց ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը։

«Այս պահի դրությամբ, ըստ նոր որոշման, երկուշաբթի օրվանից դպրոցներում դասերը կսկսվեն առկա ձևաչափով, սակայն կարող է այնպես ստացվել, որ վարակի շղթան այնպիսի մի դինամիկա ունենա, որ նոր որոշում կայացվի։ Ամեն պահ՝ կախված կորոնավիրուսային թվերի աճից, որոշումը կարող է փոխվել»,- ասաց նա՝ հավելելով, որ հանրային առողջության պահպանման խնդիրը շատ ավելի գլոբալ է։

Անդրադառնալով բուհերին՝ Գեղամ Մելիքբեկյանն ասաց, որ դրանք նոյեմբերի 15-ից հետո իրենց դասերը կսկսեն առկա, թե հեռավար կարգով, իրենց որոշումն է։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախարարությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի, 2021 թվականի աշնանային արձակուրդները դպրոցներում երկարացվեցին ևս մեկ շաբաթով, իսկ բուհերը արձակուրդ անցան մինչև նոյեմբերի 15-ը՝ պայմանավորված համաճարակով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր