Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

03 նոյ 2021 14:17

Չինաստանում գրանցվել է COVID-19-ի նոր բռնկում,կիրառվող միջոցներն առայժմ սպասված արդյունքը չեն տալիս,

Չինաստանում գրանցվել է COVID-19-ի նոր բռնկում. երկրի ներսում հայտնի է կորոնավիրուսով վարակման 93 նոր դեպքերի մասին։

Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեին, կորոնավիրուսը վերջին օրերին տարածվում է Չինաստանի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում, Գանսու, Հեյլունցզյան նահանգներում եւ Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում։ Իշխանությունների տեղեկացմամբ՝ կիրառվող միջոցներն առայժմ սպասված արդյունքը չեն տալիս, եւ վիրուսը շարունակում է տարածվել, իսկ հիվանդացությունն ավելանում է։

Հոկտեմբերի 27-ին Հեյլունցզյան նահանգում, Հեյհե քաղաքում հաստատվել է նոր կորոնավիրուսային թոքաբորբի դեպք։ Ավելի ուշ պարզվել է, որ տեղի 3 բնակիչ եղել են վիրուսի անախտանիշ կրողներ։ Շուտով հայտնի է դարձել, որ Հեյհե բազմամիլիոնանոց քաղաքը փակ է եւ խիստ կարանտինի մեջ է կորոնավիրուսով վարակման գրանցված նոր դեպքերի պատճառով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր