Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

03 նոյ 2021 14:54

Ադրբեջանում ԼՂ մի մասի օկուպացման օրվա առիթով քրեականները կազատվեն բանտից.համաներումը կլինի ամենամասշտաբայինը

Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի մի մասի օկուպացման օրվա առիթով քրեականներին կազատեն բանտից։


Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ համաներման նախաձեռնությունը այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւինն է։




Ենթադրվում է, որ համաներումը կլինի ամենամասշտաբայինը քաղաքացիների եւ քրեակատարողական հաստատությունների թվաքանակով, որոնց այն կվերաբերի։


Համաներումը վերաբերելու է ավելի քան 16 հազար մարդու։ Նրանցից ավելի քան երեք հազար քաղաքացի, որոնք պատիժ են կրում ազատազրկման վայրերում, ազատ կարձակվի։ Նախատեսվում է նաեւ, որ մոտ երեք հազար մարդ ազատ կարձակվի պատժի չկրած մասից։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր