Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

04 նոյ 2021 16:35

500 քառակուսի կիլոմետր տարածք մսխվեց, իմ հրաժարականի տեքստը պետք է բոլորի համար ահազանգ լիներ

Նախկին նախագահները Նիկոլ Փաշինյանին փոխանցել են արցախյան հատվածի 12 500 քառակուսի կիլոմետր տարածք, բանակցային լավ ժառանգություն, անվտանգ երկիր, մարտունակ բանակ, իսկ Նիկոլ Փաշինյանը երեք տարվա ընթացքում կարողացել է այդ ամենը մսխել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Հարցին՝ ինչո՞ւ այս ամենի մասին չի խոսել իր պաշտոնավարման ընթացքում.

«Իմ հրաժարականի տեքստը պետք է բոլորի համար ահազանգ լիներ, որպեսզի այդ հարցին լուրջ վերաբերվեին, այլ ոչ թե փորձեին կեղծ օրակարգով, կեղծ լուրերով անհեթեթ պնդումներով վարկաբեկել իմ անձը»,-ասաց Վանեցյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր