Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

05 նոյ 2021 11:14

Այսչափ թանկ իշխանություն Հայաստանը երբեք չի ունեցել․ մեր երկրի աղքատության հիմնական պատճառներից մեկը

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի գրառումը․ «Կառավարության ղեկավարի ավտոշարասյան մեկ տասնյակից ավելի պահպանության ծառայության մեքենաներին ուղեկցում էին առնվազն 30 ոստիկանական մեքենաներ: Գուցե ցավալի իրողություն եմ արձանագրում, այդուհանդերձ, պետք է փաստեմ, որ այսչափ թանկ իշխանություն Հայաստանը երբեք չի ունեցել:
Մեր երկրի աղքատության հիմնական պատճառներից մեկը եղել է ու կա չափազանց թանկ արժեցող իշխանությունը՝ ապիկար ու անարդյունավետ բյուրոկրատական բոռափեթակ մի իրական: Ժողովրդի գրկից դուրս եկած յուրաքանչյուր մեկը, ով բախտի բերմամբ մեկ անգամ ճաշակում է իշխանության համը, ամենավերջին սրիկայի նման ունակ է դառնում յուրաքանչյուր ստորության միայն թե այլևս չվերադառնա իրեն ծնած ու սնած ժողովրդի գիրկը: Ու ժողովուրդները, որ անընդհատ այսպիսի իշխանավորներ են ունենում, անխուսափելիորեն պետականազրկվում են ու մարգինալացվում»:

Աղբյուրը` Վարդան Բալյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր