Ապրիլի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Արցախի պետական ինստիտուտները կշարունակեն գործել, ընդունվել է սահմանադրական փոխփոխությունների նախագիծ       Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին    

05 նոյ 2021 11:54

Ժողովրդավարության գագաթնաժողովին ԱՄՆ-ն հրավիրել է Հայաստանին, իսկ Թուրքիային և Ադրբեջանին՝ ոչ.Կտրուկ, բայց ոչ անակնկալ կշտամբանք՝մեր հակառակորդներին

ԱՄՆ-ում կայանալիք ժողովրդավարության թեմայով գագաթնաժողովին չեն հրավիրվել Թուրքիան և Ադրբեջանը, իսկ Հայաստանը հրավիրված երկրների ցանկում է: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի հանձնախումբը։ Հրավիրվածների ցանկը հրապարակել է Politico-ն։

«Սա կտրուկ, բայց ոչ անակնկալ կշտամբանք է Ադրբեջանի նավթային միապետությանը և Թուրքիայի նեոօսմանական բռնապետությանը», - նշել է Հայ դատի հանձնախումբը:

2021 թվականի դեկտեմբերի 9-10-ը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհյուրընկալի ժողովրդավարության երկու գագաթնաժողովներից առաջինը, որը կհամախմբի կառավարությունների առաջնորդներին, հասարակական կազմակերպություններին, մասնավոր հատվածին՝ հաստատելու ժողովրդավարության նորացման օրակարգը, համատեղ ջանքերով դիմակայելու այն սպառնալիքներին, որոնց այսօր բախվում է ժողովրդավարությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր