Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

05 նոյ 2021 12:26

Թուրքիայի մեջլիսում Կարո Փայլանն իր կոչով անհարմար դրության մեջ է դրել Չավուշօղլուն

Թուրքական մամուլում մեծ արձագանք է գտել  Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ հայ պատգամավոր Կարո Փայլանը կոչն ուղղված ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուին։

Թուրքական T24–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Արտաքին գործերի նախարարին ուղղված իր ելույթի մեջ քննադատել է Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ խտրական հայտարարությունների համար։

Կարո Փայլանը շեշտել է, թե Մեւլութ Չավուշօղլուն  չպետք է իր ելույթներում  նշի «հարգելի ազգակիցներ» արտահայտությունը, քանի որ Թուրքիայում հավասար իրավունքներ ունեն նաեւ մյուս Թուրքիայի քաղաքացի հայերը, քրդերը, արաբները ասորիները եւ այլ ազգեր։ Փայլանը կոչ է արել Չավուշօղլուին այսուհետ օգտագործել «հայրենակիցներ» բառը, ոչ թե խտրական «ազգակիցներ» բառը։

Թուրքական մամուլում  նշվում է, որ Կարո Փայլանի այս ելույթից հետո Չավուշօղլուն անհարմար դրության մեջ է հայտնվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր