Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում          Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»       Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների    

05 նոյ 2021 15:08

Տեսանյութ.Ինչո՞ւ այդքան հետ քաշվեցիր՝ մերկացնելով Գորիս-Կապան ճանապարհը.Նիկոլը մեզ խաբում է, ասելով թե՝ կարող էր նոր պատերազմ սկսվել

Փաշինյանը հերթական անգամ ստում է՝ ասելով, որ Սյունիքի սահմանից հայկական զորքը հետ չքաշելու դեպքում կարող էր նոր պատերազմ սկսվել, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Աշոտյանը մի քանի հանգամանք առանձնացրեց՝ առաջին հերթին կասկածի տակ առնելով զորքերը հետ քաշելու հրամանի հիմնավորվածությունը։

«Առաջինը՝ եթե Զանգելանից և Կուբաթլուից պետք էր զորքերը հետ քաշել, ապա ինչո՞ւ այդ մասին գրված չէր նոյեմբերի 9-ի փաստաթղթում։ Չէ՞ որ, երբ Պուտին-Ալիև-Փաշինյան փաստաթուղթը ստորագրվում էր, այդ փաստաթղթի մեջ բոլոր շրջանները ըստ ժամանակացույցի գրած էին, ինչո՞ւ այդ ժամանակ Զանգելանն ու Կուբաթլուն նշված չէր», - ասաց նա։

Աշոտյանի խոսքով՝ եթե պատերազմը դադարել էր, հայկական կողմին էլ զորքերը հետ քաշելու պահանջ չէր ներկայացվել, նշանակում է՝ նոր պատերազմ սկսվել չէր կարող։

«Երկրորդը՝ երբ դեկտեմբերի 17-ին՝ դավաճանական փաստաթղթի ստորագրումից գրեթե 40 օր անց, Նիկոլն ասում է, որ եթե զորքերը հետ չքաշվեին, ապա կլիներ պատերազմ, ապա հիշենք, որ Ռուսաստանը հրադադարի՝ ռազմական բոլոր գործողությունների դադարեցման երաշխավորն էր։ Ինչո՞ւ է Նիկոլը 40 օր անց մեզ վախեցնում պատերազմով այն դեպքում, երբ Ռուսաստանի երաշխավորությամբ նոյեմբերի 9-ին արդեն եղել է հրադադար», - նշեց Արմեն Աշոտյանը։

Զորքերը հեռացնելու կոնկրետ պահանջի, նոր պատերազմի իրական ռիսկի բացակայության պայմաններում այնքան հետ քաշվելը, որպեսզի անպաշտպան մնար Գորիս-Կապան միջպետական ճանապարհը, ըստ Աշոտյանի, կոնկրետ եզրահանգումների հիմք է ստեղծում։

«Ինչո՞ւ այդքան հետ քաշեցիր՝ մերկացնելով Գորիս-Կապան ճանապարհը։ Չէ՞ որ, եթե դու պրոցես ես տանում ու մի քիչ էլ հայրենիք ես սիրում և ունես խելք, կարելի էր ասել՝ զորքերը քաշում եմ, և, ենթադրենք, 5 կմ-անոց բուֆեր եմ տալիս Գորիս-Կապան ճանապարհին, մինչև լուծվեն դելիմիտացիայի, դեմարկացիայի, մնացած հարցերը», - ասաց Աշոտյանը։

Պարզ վերլուծության արդյունքում, ըստ նրա, եզրահանգումը մեկն է․ «Նիկոլը նորից մեզ խաբում է, նորից մեզ «գցում» է ու դրա մասին ցինիկաբար հայտարարում է, որովհետև մնացել է անպատիժ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր