Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»          Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների       Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

05 նոյ 2021 16:01

Լորձաթաղանթի կամ լեզվի վրա կարմիր կամ սպիտակ բծերը՝ քաղցկեղի նշաններ

Լորձաթաղանթի կամ լեզվի վրա կարմիր կամ սպիտակ բծերը կարող են ահազանգել Բերանի խոռոչի քաղցկեղի զարգացման մեկնարկի մասին։ Այս մասին գրում է Express պարբերականը՝ վկայակոչելով բրիտանացի բժիշկների տվյալները:
Ուռուցքի մասին կարող են ահազանգել նաեւ խոցերը, որոնք երեք շաբաթվա ընթացքում չեն բուժվում, պարանոցի աննորմալ այտուցը, կոկորդի կամ ականջի մշտական ցավը, կուլ տալու դժվարությունը կամ խոսքի փոփոխությունը, օրինակ` ձայնի խռպոտվելը:
«Կարևոր է հիշել, որ այդ նշանները կարող են առաջանալ բազմաթիվ այլ հիվանդությունների դեպքում։ Եթե դուք նկատել եք դրանից որևէ մեկը, խուճապի չմատնվեք, բայց անմիջապես դիմեք մասնագետին», - ասվում է նյութում։


Բերանի խոռոչի քաղցկեղը չարորակ նորագոյացություն է, որն ախտահարում է շուրթերը (առավել հաճախ` ստորին շրթունքը), բերանի խոռոչի ներքին մակերեսները, ինչպես նաեւ կոկորդի հետևի պատը, նշագեղձերը և թքագեղձերը:
Հիվանդությունն ավելի տարածված է տղամարդկանց մոտ, որպես կանոն` 40–ն անց տարիքային շրջանում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պարանոցի, թևատակերի կամ աճուկի շրջանում այտուցները կարող են Հոջկինի լիմֆոմայի նշաններ լինել:
Մասնագետների խոսքով՝ մարդիկ հազվադեպ են ուշադրություն դարձնում քաղցկեղի այս տեսակի ախտանշաններին։
Այս դեպքում, բաց թողնելով առաջին նշանները վաղ փուլում, հիվանդները թույլ են տալիս նրան վերաճել ավելի ագրեսիվ տեսակի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր