Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

05 նոյ 2021 16:35

Տեսանյութ.Էջմիածնում ոստիկաններն անխնա տուգանում են քաղաքացիներին, 10 000 դրամ տուգանք է սահմանված

Էջմիածնում ոստիկաններն «անխնա» տուգանում են քաղաքացիներին՝ դիմակ չդնելու համար:  Էջմիածնեցիների պատմելով, նոյեմբերի 1-ից սկսած ոստիկանանական 2-3 հոգանոց խմբերով քաղաքում պտտվում են ու արձանագրություններ կազմում: Անգամ չեն խնայում այն մարդկանց, որոնց ձեռքին է դիմակը: Բայց Երեւանում այլ իրականություն է. այստեղ մարդիկ ազատորեն շրջում են երեւանյան փողոցներով՝ առանց դիմակի, ոստիկաններ չեն պտտտվում եւ տուգանող չկա:


Տեղեկացնենք, որ դիմակ դնելը նոյեմբերի 1-ից պարտադիր է դարձել ոչ միայն փակ, այլեւ՝ բաց հանրային վայրերում։ Իսկ դիմակ չդնելու համար 10 000 դրամ տուգանք է սահմանված։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր