Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

06 նոյ 2021 10:44

Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի ֆարմն» ու «Աստղիկ» ԲԿ-ն կասկածվում են պատվաստման կեղծ տեղեկանքներ տալու մեջ

Քաղաքացիներին կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տրամադրվել «Նատալի ֆարմ»-ում և «Աստղիկ» բժշկական կենտրոնում, հայտնում է Shamshyan.com-ը։ Նշենք, որ ընկերությունները պատկանում են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին։

Նշվում է, որ Երևան քաղաքում գործող «Նատալի ֆարմ» և «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժշկական հաստատության բուժաշխատողների կողմից այս տարվա մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում կազմվել են փաստացի արտերկրում գտնվող անձանց «COVID-19» հիվանդության դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր և տվյալները մուտքագրվել են ՀՀ ԱՆ «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգ։
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր