Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում       Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»    

06 նոյ 2021 13:50

Թուրքից խաղաղություն մուրալու արդյունքը.հայերին Բաքվում շուն են անվանում

Մինչ Հայասատանի վարչապետը և նրան սպասարկող թրքաբարո թիմը 2020 թ-ի նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո նույն ադրբեջանցիներից խաղաղություն է մուրում և նսեմանում Բաքվի և Անկարայի առաջ, Բաքվում շարունակում են բացահայտ ցույց տալ իրենց հակակրանքը ոչ միայն կապիտուլյանտ Նիկոլի, այլև հայ ժողովրդի նկատմամբ ևս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Համբարյանը։

«Թուրքից խաղաղություն մուրացող Նիկոլ Անհողին և հայերին Բաքվում շուն են անվանում (լուսանկար)

Մինչ Հայասատանի վարչապետը և նրան սպասարկող թրքաբարո թիմը 2020 թ-ի նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո նույն ադրբեջանցիներից խաղաղություն է մուրում և նսեմանում Բաքվի և Անկարայի առաջ, Բաքվում շարունակում են բացահայտ ցույց տալ իրենց հակակրանքը ոչ միայն կապիտուլյանտ Նիկոլի, այլև հայ ժողովրդի նկատմամբ ևս...

Լուսանկարում պատկերված պաստառը տեղադրված է Բաքվի կանգառներից մեկում, որի վրա գրված է. "Ադրբեջանցի զինվորը նրանց շան պես հետապնդում է"...

Ի դեպ, պաստառի վրա գրված "Ղարաբաղն՝ Ադրբեջան է" գրությամբ Ադրբեջանի բռնապետը նաև պատասխանում է մահաբեր Նիկոլին, ով ընդամենը 2 տարի առաջ Ստեփանակերտի հրապարակում ճղճղում էր՝ "Արցախը՝ դա Հայաստան է և վե՛րջ", որի պատճառով էլ լեգիտիմացրեց Բաքվի ագրեսիան Արցախի վրա և դիտավորյալ սանձազերծեց պատերազմը...

Հիշեցնեմ, որ մինչ Բաքուն ամեն ձևով ձորձում է ցույց տալ, որ Արցախը պատկանում է ադրբեջանցիներին և ոչ միյան Ադրբեջանում և Թուրքիայում, այլև աշխարհի տարբեր երկրներում է ագրեսիվ գովազդային արշավ սկսել, որի դեմ պայքարում են միայն մեր սփյուռքի ներկայացուցիչները, իսկ ՀՀ դիվանագետները ծպտուն չեն հանում, արցախյան վերջին պատերազմում պարտվելուց հետո նիկոլական իշխանությունների կողմից վերահսկվող ԶԼՄ-ներն ամեն ինչ անում են Արցախը մոռացության տալու համար... Օրինակ՝ մեր օրհներգի տեսահոլովակից հանվել են Շուշին և Արցախը պատկերող կադրերը, իշխանության ներկայացուցիչներն Արցախի և նույնիսկ Հայաստանի տեղանունները թուրքկան տեղանուններով են դիտավորյալ կոչում և այլն...

Հ.Գ. Նիկոլ Անհողը որքան էլ ծառայի Իլհամ Ալիևին, միևնույն է թուրքի համար մնալու է շուն...»,- գրել է Համբարյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր